Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալը հայտնել է, որ երկիրը մտադիր է «Պատ» նախագծի համար ընթացիկ տարում ծախսել մոտ 1․166 մլրդ ռուբլի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
«Այսօրվա դրությամբ 2015-2016 թթ մենք ստացել ենք 1․4 մլն ռուբլի, ինչը պահանջված ընդհանուր գումարի մոտ 15 տոկոսն է։ 2017-ին այդ նախագծի համար հատկացվել է 466 մլն ռուբլի, գումարած բյուջեի մեջ փոփոխությունները հավելել են եւս 700 մլն ռուբլի։ Ընդամենը մենք այս տարի ակնկալում ենք 1․666 մլրդ ռուբլի, ինչը կազմում է միայն այս տարվա համար անհրաժեշտ միջոցների 55 տոկոսը»,- ասել է Ցիգիկալը։
Նա նաեւ շեշտել է, որ կա տվյալ նախագծի զգալի թերֆինանսավորում, համապատասխանաբար, դանդաղում է նաեւ աշխատանքների իրականացումը տեղում։


























