Լոռու մարզում այսօր՝ օգոստոսի 7-ին, անասնագոմում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր:

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, ահազանգը մարզի Լորուտ գյուղից ստացվել է ժամը 12:00-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել`.16:58-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը մոտ 50ք.մ,  Ռ. Ս.-ին պատկանող 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր: