Նիգերիայում դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել առգրավել շուրջ 37.5 մլն դոլար արժողությամբ տունը, որը պատկանում էր նավթի նախկին նախարար եւ ՕՊԵԿ-ի նախկին նախագահ Դիեզանի Ալիսոն-Մադուեկեին, որին իշխանությունները կասկածում են կոռուպցիայի մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատավորը նման որոշում է ընդունել, քանի որ ոչ ոք չի ներկայացել նիստին, որպեսզի հայտնի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին։
Իշխանությունները կասկածում են, որ նախարարը տունը ձեռք է բերել 2013 թվականին ապօրինի գործողությունների արդյունքում։ Նաեւ հետաքննություն է կատարվում Բրիտանիայում ու ԱՄՆ-ում նախկին նախարարի սեփականության հարցով։ Ալիսոն Մադուեկեն հերքում է իշխանությունների մեղադրանքները։
2015-ին Նիգերիայի նավթի նախկին նախարարը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՕՊԵԿ նախագահի պաշտոնը, ձերբակալվել է Փարիզում։ Նիգերիայի լրատվամիջոցների տվյալներով՝ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է նրան ու եւս չորս մարդու՝ կաշառակերության կասկածանքով։ Հետագայում Բրիտանիայի իշխանությունները նրան գրավի դիմաց ազատ են արձակել։
Ալիսոն Մադուեկան նավթի նախարար է աշխատել նախագահ Գուդլաք Ջոնաթանի կառավարման տարիներին մինչեւ 2015-ի մայիս։ ՕՊԵԿ-ի նախագահ նա ընտրվել է 2014-ի նոյեմբերի 27-ի նիստի ժամանակ։ Ալիսոն Մադուեկան դարձել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։


























