ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը արդեն շատերի համար որոշակիանում է։ Այս մասին NEWS.am–ի թղթկակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահը, Ռուսաստանի, Հյուսիսային Կորայի ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու միջոցով առանձնացնում է անվտանգության գլխավոր սպառնալիքները Վաշինգտոնի համար ու մյուս երկրներին ազդանշաններ ուղարկում։ «Դա պետք է հանգեցնի բեւեռացման ու տարբեր ճամբարների առաջացման, ինչը, չնայած առանց այդ էլ նկատվում է վերջին ամիսներին։ Օրինակ արաբական մի շարք երկրների ակտիվացումը»,- պարզաբանեց փորձագետը։
Այդ երկրների միջեւ դիմակայության աճ կարելի է նկատել Հարավ- Կովկասյան տարածաշրջանում։ «Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների խստացումը պետք է հանգեցնի նրան, որ բոլոր երկրները պետք է աստիճանաբար կողմնորոշվեն։Դա դեռ տեղի չի ունենում, բայց որոշակի տարաձայնություններ արդեն կարելի է նկատել Եվրասիական ճամբարում»,- հայտնեց Սարգսյանը։




























