ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այցելել է Թաիլանդ եւ տեղի իշխանությունների հետ քննարկել առեւտրի ու անվտանգության ոլորտների մի շարք հարցեր՝ այդ թվում Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը։ Բանգկոկում Թիլերսոնը հանդիպել է երկրի վարչապետ Փրայութ Չան- Օչայի ու ԱԳ նախարար Դոն Պրամուդվինայի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Թաիլանդում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ «պետքարտուղարը քննարկել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապակցված են ամերիկա-թաիլանդական համագործակցության հետ։ Նաեւ անդրադարձել են տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցերին, այդ թվում ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքին ու իրավիճակին Հարավ-չինական ծովում»։
Թիլերսոնը փորձել է ձեռք բերել Թաիլանդի իշխանությունների աջակցությունը՝ Հյուսիսային Կորեայի մեկուսացման հարցում, նաեւ անդրադարձել է առեւտրի ոլորտի հարցերին։




























