Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մենք խոսելու շատ թեմաներ ունենք, բայց գլխավորն այն է, որ մենք Աբխազիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ  ունենք։ Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունն ու ինքնուրույնությունը, անկախությունը։ Վստահ եմ, որ այդպես է լինելու նաեւ այսուհետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է գտնել Աբխազիայի տնտեսության զարգացման լավագույն տարբերակները՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար, հավելելով, որ այդ հարցը քննարկվելու է Հաջիմբայի հետ։