Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի» հսկիչ անցակետում չկան ավտոմոբիլային կուտակումներ, հայտնում է Նովոստի Վրաստանը» վկայակոչելով մաքսատունը։
«Իրավիճակը հանգիստ է։ Առհասարակ որեւէ կուտակումներ չկան՝ ո՛չ դուրս եկող, ո՛չ մտնող մեքենաների առումով։ Չենք կարող ասել, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի տարածքում, բայց բոլոր նրանք, ովքեր հասնում են վրացական մաքսատուն, անցնում են սահմանը առանց ուշացումների»,- հայտնել է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչները։
Մինչդեռ ռուսական լրատվամիջոցների տվյալներով, սահմանի ռուսական կողմից արդեն գրեթե մեկ շաբաթ մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել։ Իրավիճակը բարդացնում է շոգ եղանակը։ Արդեն տասնյակ մարդիկ են դիմել բուժօգնության։ «Վերին Լարս» անցակետ են ուղարկվել «Շտապ օգնության» լրացուցիչ մեքենաներ։ Վարորդներին ու ուղեւորներին նաեւ խմելու ջուր են բաժանում։
«Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետն այսօրվա դրությամբ Վրաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային սահմանն է։




























