Բահրեյնն ու ԱՄԷ-ն համաձայնել են օդային միջանցքներ բացել «Կատարական ավիաուղիների» համար։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ներկայացուցիչ Էնթոնի Ֆիլբինը, հաղորդում է AFP-ը։
Նրա խոսքով, ICAO-ն աշխատում է «Մերձավոր արեւելքի տարբեր երկրների հետ՝ Կատարում գրանցված օդանավերի համար օդային տարածքը բացելու համար։ «Ապահովվել է օդային երթուղու որոշակի հասանելիություն, նաեւ մշակվել են որոշ նոր ժամանակային կամ չկանխատեսված երթուղիներ», այդ թվում Բահրեյնի ու ԱՄԷ-ի օդային տարածքով, ասել է նա։




























