Հյուսիսային Կորեային հաջողվել է միջուկային մարտագլխիկ ստեղծել, որը կարող է տեղադրվել հեռահար գործողության բալսիտիկ հրթիռի վրա, համարում են ԱՄՆ ՊՆ-ի հետախուզական գործակալության վերլուծաբանները։ The Washington Post թերթը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի զեկույցը, գրել էր, որ ամերիկյան զինվորականները դեռ տվյալներ չունեն այս սարքի փորձարկման մասին։
«Հետախուզական համայնքը համարում է, որ Հյուսիսային Կորեան ստեղծել է միջուկային զենք, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների համար՝ այդ թվում միջմայրցամաքային կարգի հրթիռների»,- մեջբերում է թերթը Պենտագոնի զեկույցը։
Այդ փակ զեկույցում, որը թողարկվել է հունիսի 28-ին, կան նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների ավելի վաղ իրականացված հետազոտության տվյալները, ըստ որոնց Փհենյանը հիմա կարող է ունենալ 60 միջուկային մարտագլխիկ։
Այս տարվա հուլիսի սկզբին ԱՄՆ պաշտոնատար անձիք հրապարակավ հայտնել էին, որ Փհենյանի կողմից փորձարկվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ մայրցամաքային ափի վրա գտնվող նշանակետին։
Միաժամանակ Ճապոնիայի ՊՆ-ն էլ է հայտնել այն մասին, որ Փհենյանին հաջողվել է ստեղծել միջուկային լիցք։
Պենտագոնի ու Հետախուզական գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Անցած շաբաթ ԱՄՆ ԱԽ-ն միաձայն հաստատել է Փհենյանի դեմ նոր պատժամիջոցները։ Վերլուծաբանների գնահատականով նոր պատժամիջոցները կարող են տարեկան մեկ միլիարդ դոլարով կրճատել ԿԺԴՀ-ի արտահանման մուտքերը։




























