Առնվազն 27 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով։ Սպանվածներից երեքը ոստիկաններ են, հայտնում է Reuters-ը։

Մահերի մեծ մասը բաժին է ընկնում Կոնգոյի մայրաքաղաք Կինշասային, որտեղ  «Bundu dia Kongo խմբավորման անդամները բողոքի երթ են կազմակերպել նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ ու բանտարկվել։