Վայոց ձորի Արտավան գյուղում այս պահին այրվում են գյուղի մոտակա անտառները: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք, դեպքի վայր են մեկնել  3 մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի 3 օպերատիվ խմբերը:

Նշենք, որ այս պահի դրությամբ անտառում բռնկված հրդեհը հանգցնել դեռ չի հաջոցվել: