Հինգ տրանսգենդերներ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ զինված ուժերում ծառայության արգելքի դեմ, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ամիս առաջ էր հայտնել, փոխանցում է BBC-ը։
Բանակի, ավիացիայի ու առափնյա պաշտպանության զինծառայողները, որոնք չեն հայտնել իրենց անունները, մտադիր են դատի տալ Թրամփին ու նախագահի վարչակազմի մի քանի անդամների։
Հայցվորների խոսքով՝ հազարավոր զինվորականներ խոստովանել են, որ տրանսգենդեր են այն բանից հետո, երբ չեղարկվել էր բանակում նրանց ծառայության արգելքը, իսկ հիմա նրանց ապագան վտանգված է։
Հայցը ներկայացվել է Վաշինգտոն նահանգի դաշնային դատարան NCRL եւ GLBTQ Legal Advocates & Defenders կազմակերպությունների աջակցությամբ։




























