Գերմանիան «վերբալ զինաթափման» կոչ է արել ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ հակամարտությունում։ «Արտահայտություններում լարվածությունը խնդրի լուծում չի ապահովի»,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ներկա ճգնաժամի ռազմական սրումը իր մեջ «աներեւակայելի ռիսկեր» է քողարկում, հավելել է նա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նաեւ Բեռլինում լրագրողներին հայտնել է, որ  ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հակամարտության ռազմական լուծումն անհնար է համարում ու ոչ անհրաժեշտ։ Միաժամանակ նա կողմ է արտահայտվել հակամարտության կարգավորման գործում շահագրգիռ կողմերի՝  նախեւառաջ ԱՄՆ-ի ու Չինաստանի սերտ համագործակցությանը։