Հատիսի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ակումբի ղեկավարությունը ընդունել է, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզիչը հրաժարականը պայմանավորել է բասկետբոլի կանանց Եվրագավաթի խաղարկությունում ակումբի ունեցած անհաջող ելույթներով։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Գիա Ղազանչյանին կատարած մեծ ծավալի աշխատանքի համար եւ մաղթել հետագա հաջողություններ մարզչական կարիերայում։
Ղազանչյանի գլխավորությամբ Հատիսը 2009-ին նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ հիանալի ելույթ ունենալով Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում։
Հատիսի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Խաչատրյանը, որը Գիա Ղազանչյանի օգնականն էր:



























