«Խոսրովի անտառ» պետական արգելոցում оգոստոսի 13-ին, ժամը 22:00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 83 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով եւ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:
ժամը 14:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ եւ անտառածածկ տարածք:




























