Շախմատի Համաշխարհային պատանեկան Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նախավերջին տուրում նվաճած Հայաստանի հավաքականը վերջին` 10-րդ տուրում հանդիպեց Թուրքիայի երկրորդ հավաքականի հետ եւ խաղաց ոչ ոքի` 2:2 հաշվով:
Հաղթանակի դեպքում Հայաստանը բացառիկ արդյունք ցույց կտար, քանի որ նախորդ ինը տուրերում միայն հաղթանակ էր տարել:




























