Սիերա Լեոնեում սողանքների հետեւանքով անհետ կորածների թիվը հասել է 600-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ավելի վաղ քաղաքային դիահերձարան են տեղափոխվել 350 մարմիններ, որոնցից շուրջ 100-ը՝ երեխաներ։
Սողանքների հետեւանքով արգելափակվել են ավելի քան 1000 տների բնակիչներ։
Տուժածներին օգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայության, Կարմիր խաչի, ոստիկանության եւ զինված ուժերի ստորաբաժանումները։


























