2015 թ. սկզբներին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդումներ էին ստացվել Իջեւան քաղաքի տարբեր վայրերում երկու կանանց պայուսակները հափշտակելու մասին:

Երկուսուկես տարի տեւած աշխատանքները վերջապես օգոստոսի 17-ին պսակվեցին հաջողությամբ եւ նշված դեպքերով որպես կասկածյալ քննության հրավիրվեց 1993 թ. ծնված Գարիկ Գ.-ն:

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ կողոպուտները կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: