Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածներից մեկը երեք տարեկան երեխա է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով La Vanguardia թերթը։

Նա զոհվել է Բարսելոնում, երբ մինիվենը  Ռամբլա փողոցում մխրճվել է հետիոտնի բազմության մեջ։ Զոհվել է նաեւ նրա հորեղբայրը՝ 65-ամյա Ֆրանսիսկո Լոպես Ռոդրիգեսը։ Զոհված իսպանացու կինն ու նրա զարմուհին ծանր վիրավորում են ստացել։

Ընտանիքը ապրում էր Բարսելոն նահանգում։