Բարսելոնում մարդկանց վրաերթի ենթարկած ֆուրգոնի վարորդին ոչնչացրել են Կամբրիլսում օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 24 Oras հեռուստաալիքը։

Ըստ այդ տվյալների՝ ոչնչացված ահաբեկիչներից է նաեւ Մուսա Ուքաբիրը, որին ավելի վաղ անվանել էին տվյալ գործով գլխավոր կասկածյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնի Ռամբլա հետիոտնային փողոցում ֆուրգոնի վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել անցորդներին։ Ահաբեկչության հետաքննության շրջանակում չորս մարդ է ձերբակալվել։ Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն։

Դրանից հետո Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլսում ոչնչացրել էր չորս ահաբեկիչների ու վիրավորել եւս մեկին, որը հետագայում մահացել է։ Ահաբեկիչները այնտեղ նույնպես ուզում էին ահաբեկչություն իրականացնել՝ Բարսելոնում տեղի ունեցածի նմանությամբ։