Գերմանիայում անհայտ անձինք հրկիզել են երկաթուղու երկու հատվածները: Այս մասին հայտնում է Deutsche Bahn երկաթուղու կայքը:

Նշվում է, որ պատահարի հետեւանքով Բեռլին-Համբուրգ եւ Բեռլին-Հանովեր երթուղիներով երթեւեկությունը դադարեցվել է:

Տեղի երկաթուղայինները տեղի ունեցածը վայրագություն են անվանել: