ԱՄՆ Կոլորադո նահանգում 26-ամյա Ջոշուա Ուիթթը հարձակման է ենթարկվել նեոնացիստի սանրվածքի համար, հայտնում է New York Post-ը։
Տղամարդու խոսքով՝ հարձակվողը մտադիր էր հարվածել գլխին, սակայն նա կարողացել է խուսափել հարվածից եւ ձեռքից է վիրավորվել։ Ուիթի վնասվածքը լուրջ չէ, նրան երեք կար են դրել։
«Իմ սանրվածքը կարծես նեոնացիստական հայացքների արտահայտություն է համարվում»,- ասել է նա պարբերականին։
Ուիթը իր վիրավորված ձեռքի լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքում, այն արդեն վերահրապարակվել է ավելի քան 20 հազար անգամ։
Ուիթը պարզաբանել է, որ հարձակվողը ոչինչ չի ասել, պարզապես հարձակվել է, երբ ինքը դուրս էր գալիս մեքենայից կայանատեղիում։
Ուիթի խոսքով՝ ինքը չունի դաջվածքներ կամ մարմնի կամ հագուստի վրա որեւէ տարրեր, որոնք կարող էին վկայել իր նացիստական հայացքների մասին։
Տղամարդը նշել է, որ այդ դեպքից հետո հաճախ է մտածում իմիջը փոխելու մասին։




























