ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ավտոբուսի ու բեռնատարի բախումից հետո առնվազն 26 մարդ է հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել Նորթհեմփթոն օկրուգում։ Բեռնատարը բախվել է ավտոբուսի, ինչի հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է։

Քննությունը դեռ տեղեկություններ չունի այն մասին, թե որ ընկերությանն է պատկանում այդ ավտոբուսը ու ինչ երթուղի էր իրականացնում։ Վարորդի վնասվածքների  մասին տեղեկություններ չեն հաղորդում։