ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը արդեն ծախսել է բոլոր միջոցները, որոնք նրան հատկացվել էին մեկ տարի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությունն ապահովելու համար։ Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է դրա տնօրեն Ռենդոլֆ Ալեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հատուկ ծառայության պարտականությունների մեջ ներառված է նաեւ նախագահի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պահպանությունը։ Ալեսը հստակեցրել է, որ այդ արտոնությունից 42 մարդ է օգտվում այդ թվում՝ Թրամփի ընտանիքի 18 անդամները։
Հատուկ ծառայության ղեկավարն ասել է, որ արդեն բանակցություններ է սկսել աշխատանքը վճարելու համար հավելյալ միջոցներ հատկացնելու շուրջ։ Նշվում է, որ գերատեսչության 130 աշխատակիցները, որոնք արտաժամյա աշխատանք են կատարել՝ հսկելով նախագահի ընտանիքին, փոխհատուցում դեռ չեն ստացել։




























