Օգոստոսի 22-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:13-ին, մարվել՝ 17:31-ին:

Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, իսկ անտառում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ եւ թփեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 30 աշխատակիցներ, 20 գյուղաբնակ, մեկ միավոր «Բելոռուս» մակնիշի տրակտոր եւ Իջեւանի քաղաքապետարանին պատկանող 5 տոննա տարողությամբ «Զիլ-130» մակնիշի ջրատարը։