Կանադայի բնակչուհի Դենիզ Ռոբերթսոնը եւ նրա բոյֆրենդ Մորիս Թիբոն երկար տարիներ երազում էին շահել ջեքփոթում: Եվ հենց այդ օրը եկել է, Մորիսը հավաքել է իր իրերն ու թաքնվել: Այս մասին հայտնում CBC News-ը: Ռոբերթսոնը ընկերոջը դատի է տվել, քանի որ կարծում է, որ շահումի կեսը պետք է իրեն պատկանի:
Սեպտեմբերի 20-ին, երբ Օնտարիոյի Վիճակախաղերի եւ շահումով խաղերի կորպորացիան հայտարարել է վիճակախաղում հաղթողների մասին, ով 6 մլն դոլար պետք է ստանա, Ռոբերթսոնն այս մասին մեսենջերում գել է Թիբոյին: Աշխատանքից տուն վերադառնալով՝ տղամարդն ասել է, որ իրենց տոմսը չի շահել: 4 օր հետո Թիբոն աշխատանքի է գնացել եւ չի վերադարձել: Ըստ որում՝ նրա ամբողջ հագուստն ու փաստաթղթերը տնից անհետացել էին: Թիբոն նաեւ աշխատանքից ազատվել էր:
Դենիզը դատի է տվել ու Օնտարիոյի Վիճակախաղերի եւ շահումով խաղերի կորպորացիային զգուշացրել է շահման հետ կապված տարաձայնության մասին:
Գերագույն դատարանի սահմանած արգելքի համաձայն՝ Կորպորացիան չպետք է որեւէ մեկին շահման գումար փոխանցի, մինչեւ սեփականության հարցը որոշվի: Թիբոն արդեն փորձել է միլիոնները ստանալ Տորոնտոյի մրցանակային կենտրոնում, սակայն փորձն անհաջողությամբ է ավարտվել:




























