Կանադայի Ալբերտ նահանգում բեռնատար գնացքի մի քանի վագոններ, որը նավթ էր տեղափոխում, ռելսերից դուրս են եկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ցերեկը Էդմոնթոն քաղաքից ոչ հեռու: CBC-ն հայտնել է, որ ռելսերից դուրս է եկել շարժակազմի 12 վագոն:

Վթարի հետեւանքով տեղի է ունեցել մոտ 30-50 լիտր նավթի «ոչ մեծ արտահոսք»: Պատահարի շրջանում 46 տների բնակիչներին սկզբում հրահանգվել է տարհանվել: Սակայն իրավիճակի գնահատումից հետո մասնագետները եզրակացրել են, որ արտահոսքը վտանգավոր չէ՝ տեղի բնակիչներին թույլ տալով տուն վերադառնալ:

Միաժամանակ վթարային փրկարար ծառայությունները հետագա մի քանի օրերին կշարունակեն շրջանը մաքրելու աշխատանքները: