Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում Կուրիյամա քաղաքի մոտ 900 բնակիչներին իշխանությունները կարգադրել են շտապ տարհանվել՝   Lan թայֆունի հետեւանքով Աբուկումա գետի ափերից դուրս գալու սպառնալիքի պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հեռախոսով հայտնել են քաղաքային վարչակազմից:

«Կտարհանվի ընդամենը 919 մարդ»,- ասել են Կուրիյամայի իշխանությունները:

Նույն օրն ավելի վաղ տարհանման մասին կարգադրությունը հրապարակվել էր քաղաքի վարչակազմի կայքում: