Ոստիկանությունը խուլիգանություն հանցակազմով քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի պատուհանի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 14-ին:

«Անհայտ անձը կրակել եւ վնասել է բնակարանի ապակին: Այս բնակարանի սեփականատերը փոխվարչապետ Դմիտրի Օլեգովիչ Ռոգոզինն է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ռոգոզինի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: