Ոստիկանության Տաշիրի եւ Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, «Գոգավան» սահմանային վերահսկիչ բաժանմունքից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 54-ամյա Գառնիկ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: