Արմավիրի մարզի Նորապատ գյուղում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ դեռ մարված չէ, ծխացող օջախներ կան։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից"

Նրանց փոխանցմամբ, շենքը եղել է բաղդադյա՝ փայտյա հատակներով, բացի այդ, գազի բալոնները բարձր ջերմաստիճանի տակ պայթել են։ Իսկ շենքում շարունակվում են փլուզումները։

Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանի խոսքով, դեռ 2 օր է անցել, ցավոք սրտի, տուժողները բնակարաններով դեռ չեն ապահովվել. «Դիմել ենք կառավարությանը  տուժածներին բնակարաններով ապահովելու համար։ Այժմ նրանց տրմադրվել են դրամական օգնություն առաջին անհրաժեշտության կարիքների բավարարման համար»,-նշեց նա։

 Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ դրամական օգնությունը կազմում է ամեն շնչին 160 հազար դրամ, իսկ տուժածները, այնուամենայնիվ, դրսում չեն մնացել, հարազատների տներում են: