ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել եւ առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված եւ 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: