Լոռու մարզում, հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում 41-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet Niva մակնիշի 34 RN 694 համարանիշի ավտոմեքենայով Սանահին-Ակներ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 30 մետր գլորվել ձորը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Արման Կ.-ն, նրա ուղեւորներ՝ 39-ամյա Նարինե Հ.-ն, 15-ամյա Անուշ Կ.-ն, 8-ամյա Գոռ Կ.-ն եւ 12-ամյա Աննա Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արման Կ.-ն աշխատում է «Ալավերդի» բժշկական կենտրոնում, վիրավորներից Անուշ Կ.-ն, Գոռ Կ.-ն եւ Աննա Կ.-ն սովորում են Ալավերդու թիվ 11 դպրոցում եւ վարորդի երեխաներն են։