Հոկտեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում մեթան գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 40-ամյա Մկրտիչ Ա.-ն, 37-ամյա Վարուշ Ա.-ն եւ 17-ամյա Կարեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տանը՝ գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 10-ամյա Ալվարդ Ա.-ն, ում հայրը հայտնել է, որ երեխան թունավորվել է հոկտեմբերի 24-ին՝ գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն: