Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի ավտոմեքենան չորեքշաբթի Տալլինի կենտրոնում հայտնվել է վթարային իրավիճակում, նախնական տվյալներով վարչապետը չի տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տալլինի կենտրոնում Դրամատիկական թատրոնի շենքի առաջ վարչապետի Audi մակնիշի ծառայողական մեքենան բախվել է Mercedes մակնիշի ամենագնացի։ Վթարի ժամանակ Ռատասը մեքենայում է եղել։ Ականատեսների խոսքով՝ վարչապետը դուրս է եկել մեքենայից, տեղափոխվել է իր թիկնապահների մեքենան ու հեռացել դեպքի վայրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։