Հոկտեմբերի 25-ին, ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Զառ ավտոճանապարհին՝ Սուրբ Պողոս-Պետրոս վանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է շրջվել, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ВАЗ 2106 մակնիշի 35 FV 032 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 1991 թ. ծնված Խ. Լ.-ը եւ 1982 թ. ծնված Կ. Զ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:


























