Համացանցում հայտնված հոլովակում ժանտաքիսը կատվառյուծին ստիպում է փախուստի դիմել: Ավտոմեքենայից նկարահանված հոլովակը հրապարակել է YouTube-ի Greg Shyba օգտատերը:

Կադրերում կատվառյուծը գաղտնի մոտենում է ժանտաքիսին, որը զբոսնում էր ավտոճանապարհին: «Լրտեսին» նկատելով՝ գազանիկը անմիջապես վազել է լեռնային առյուծի ուղղությամբ եւ սկսել է նրան հետապնդել՝ թփերի մեջ քշելով:

Greg Shyba-ն հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կալգարիից ոչ հեռու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: