Բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի առաջին խաղում Երեւանի Հատիսն ընդունեց Մոսկվայի Դինամոյին: Գիա Ղազանչյանի պաշտոնանկությունից հետո Հատիսի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրեց Վարդան Խաչատրյանը: Հատիսը պարտվեց 57:62 հաշվով:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին Մոսկվայում: