Նյու Յորքի կենտրոնում 5 մարդ է տուժել մայթի վրա շինարարական տախտակների փլուզման հետեւանքով: Տեղի ունեցածի պատճառը ուժգին քամին էր, փոխանցում է Vesti-ն: 

Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին գրեթե կեսօրին Մանհեթենի ՍոՀո շրջանում՝ Բրոդվեյի եւ Պրինս սթրիթի խաչմերուկում, հայտնում է New York Daily News-ը: Ականատեսները եւ ժամանած փրկարարները հավաքել են փլվածքը եւ ազատել տուժածներին, որոնք, բարեբախտաբար, աննշան վնասվածքներ են ստացել: