2017 թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին 2940 ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է  228, մարմնական տարբեր աստիճանների վնասվածք ստացել 4352 մարդ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Ոստիկանության փոխանցմամբ, վազանցի կանոնները խախտելը, ղեկին հեռախոսով խոսելը կամ  ծխելը, արագությունը գերազանցելը գլխավորում  են վթարածին պատճառների շարքը։