Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է Բրիտանիայից եկած զբոսաշրջիկի վրա, որն ընկերուհու հետ գետակի մոտ զբոսնել է: Հարձակումը պատահաբար նկարահանվել է, հաղորդում է The Sun-ը:
The Sun-ի տեղեկություններով՝ գիշատիչը կարողացել է կծել կանանցից մեկի ազդրը: Նրան հոսպիտալացրել են եւ հաջորդ օրն առավոտյան դուրս գրել:











