Թուրքիայում դահուկացատկի մրցման ժամանակ ջարդուփշուր է եղել դահուկորդներից մեկը: Մարզիկը անսպասելիորեն կորցրել է հավասակշռությունը եւ ընկել 100 մետր բարձրությունից: Վայրէջքի ժամանակ երիտասարդը ուժգին հարված է ստացել գլխին, ապա սահել վար:

Դահուկորդին օգնության են շտապել հարազատները, որոնք դիտում էին ցատկը, հաղորդում է ռուսական Առաջին ալիքը:

Բժիշկների խոսքով, նրա վիճակը այժմ գնահատվում է  ծանր: Մասնագետները ասում են, որ ողբերգության պատճառ կարող է լինել ուժեղ քամին: