Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի ֆուտբոլասերները դեկտեմբերի 21-ին քաղաքային ստադիոնում հրաժեշտ են տվել մարզական լրագրող Դավիթ Ճանթուրիային, ով ինքնասպան էր եղել:

«Հրաժեշտից հետո զոհվածի դին տեղափոխվելու է Վրաստան՝ հուղարկավորության համար»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռաֆիս Սիտդիկովը:

46-ամյա Ճանթուրիային կախված էին գտել իր վարձած բնակարանում, իսկ նրա կողքին գրություն էին գտել, որի բովանդակությունը չի հաղորդվում: