Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կայացած մարզական Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների թիմեր: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հայ ուսանողները 19 մարզաձեւերում նվաճել են վեց ոսկե, երկուական արծաթե ու բրոնզե մեդալներ: Երեք եզրափակիչներում նրանք հաղթել են ադրբեջանական թիմին եւ ստացել ՄԳԻՄՕ-ի գավաթը:

Դեկտեմբերի 21-ին ՄԳԻՄՕ-ի հայ համայնքի ուսանողներին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ շնորհակալագրեր հանձնել նրանց: