Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Սանկտ-Պետերբուրգի «Մոսկովսկի» մարզա-առողջարարական համալիր, որտեղ կայացել է համատեղ մարզում եւ ռուսաստանցի մարզիկների ելույթների ամփոփում ազատ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ձյուդո եւ սամբո մարզաձեւերում: Վարչապետն առանց ավելորդ բառերի կիմոնո է հագել եւ դուրս է եկել տատամի, որտեղ ողջ երեկո մենամարտել է կովկասյան ազգությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», դա, հավանաբար, Պուտինի «ամենանուրբ հնարքներից էր»:

Նախ Պուտինը մրցել է ձյուդոյիստների հետ՝ մենամարտելով Եվրոպայի մրցանակակիր Եվգենի Ստանեւի ու աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Գալստյանի հետ:

Նա իր ուժերն է փորձել նաեւ ըմբշամարտում: