Consumer Reports պորտալը գրեթե կես միլիոն սեփականատերերի շրջանում անցկացրած հարցման հիման վրա կազմել է ավտոմեքենաների վարկանիշը, որոնք առավելագույնս նրանց հիասթափեցրել են, ինչպես նաեւ այն ավտոմեքենաների, որոնք սպասումներն ամբողջությամբ արդարացրել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեքենաների ցանկը, որոնցից տերերը գոհ են մնացել, գլխավորում է Tesla Model S-ն: Փորձագետները նշում են, որ այս էլեկտրամոբիլը, որը 75 կՎտ/ժ տարողությամբ ստանդարտ մարտկոց ունի, կարող է առանց վերալիցքավորման մոտ 378 կմ անցնել: Ըստ որում՝ այն ճանապարհներին իրեն հրաշալի է դրսեւորում:
Ցանկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Porsche 911-ը: Փորձագետները նշում են այս մեքենայի արագության որակը, ինչպես նաեւ ինտերիերը:
Chevrolet Corvette-ը եզրափակել է իրենց տերերի սպասումներն առավել արդարացրած մեքենաների եռյակը: Պորտալը նշում է ավտոմեքենայի հզորության հնարավորությունները, ինչպես նաեւ ալյումինային կառուցվածքը, որը թույլ է տվել մեքենայի քաշը նվազեցնել:
Գնումից գոհ մնացած ավտոտերերի մեքենաների տասնյակի մեջ են մտել՝ Lincoln Continental-ը, Ford F-350-ը, Mazda MX-5 Miata-ն, Toyota Prius-ը, Tesla Model X-ը, Honda Odyssey-ը եւ Dodge Challenger-ը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել մեքենայի հարամարավետությունը, արժեքը, արտաքին տեսքը եւ ինտերիերը, աուդիոհամակարգը եւ մի շարք այլ չափանիշներ:
Ամենամեծ հիասթափությունն առաջացրած ավտոմեքենա է ճանաչվել Mercedes-Benz GLA-ն, որը, ըստ փորձագետների, փոխանցման եւ աղմուկի խլացման լուրջ խնդիրներ ունի, ինչպես նաեւ վարորդի նստած դիրքից՝ տեսածիրի:
Երկրորդ տեղում է հայտնվել Nissan Sentra-ն, որի նկատմամբ ավտոտերերը շատ պահանջներ ունեն՝ կապված կոշտ կախոցի եւ դանդաղ դինամիկայի հետ:
Acura ILX-ը գրավել է 3-րդ տեղը, որն իր տերերին հիասթափեցնում աղմուկի վատ խլացմամբ եւ փոխանցմամբ:
Իրենց տերերին հիասթափեցրած ավտոմեքենաների տասնյակի մեջ են մտել նաեւ՝ Chevrolet Trax-ը, Nissan Versa Sedan-ը, Dodge Journey-ն, Infiniti QX60-ը, Ford Transit Connect-ը, Fiat 500-ը եւ Dodge Grand Caravan-ը:
Հիմնական չափանիշները նույնն են, որոնք հաշվի են առել սպասումներն արդարացրած ավտոմեքենաների վարկանիշը կազմելիս:



























