Չինաստանը դեմ է արտահայտվել ՄԱԿ Անվտանգության խորհրդին արված առաջարկին՝ ԿԺԴՀ  նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների ցանկում ներառել 10 նավերի:

 Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըստ վերջինիս աղբյուրների՝ Չինաստանը համաձայնել է ցանկում 10 նավի փոխարեն 4-ին ընդգրկել: Մնացած 6-ը պետք է երաշխավորված բացառվեն անգամ սեւ ցուցակի թեկնածուների թվից, նշել են աղբյուրները: Թե կոնկրետ  որ նավերի մասին է խոսքը, չի նշվում:

The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել ԿԺԴՀ-ին նավթի մատակարևարումների համար: