2018-ը աշխարհի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր վատագույն մարդասիրական ճգնաժամերից մեկի տարի կարող է լինել, հաղորդում է Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության պետքարտուղար Փեննի Մորդաունտին:
«Թեպետ 2017 թվականը սարսափելի մարդասիրական ճգնաժամերի տարի էր, 2018-ը կարող է ավելի մռայլ լինել»,-նշել է Մորդաունտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը 21 մլն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի հիմնադրամին՝ հումանիտար ճգնաժամերի հետեւանքների հաղթահարման համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ մարդասիրական ճգնաժամի մասին: Ինչպես նշել են Կազմակերպությունում, մի քանի պետություններում ավելի քան 20 միլիոն մարդ սովամահ է լինում եւ մարդասիրական օգնության կարիք ունի:




























