ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Խոշրոուն ՄԱԿ-ին պաշտոնական բողոք է ներկայացրել ՝ մեղադրելով ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության գործերին միջամտելու եւ բռնություն սադրելու մեջ, հաղորդում է Tasnim-ը:

«ԱՄՆ իշխանությունները շարունակում են խախտել պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները,-նշվում է հաղորդագրության մեջ,- Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ վարչակազմը վերջին օրերին անամոթաբար միջամտել է Իրանի ներքին գործերին, ինչը արտահայտվել է բռնությունների եւ վանդալիզմի հանգեցնող բողոքի ակցիաների աջակցմամբ»:

Նրա խոսքով՝«ԱՄՆ նախագահը եւ նրա օգնականը կրկնվող եւ ծաղրանք առաջացնող թվիթներով իրանցիներին դրդել են սադրիչ գործողությունների»:

 «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը բոլոր կողմերից այս վտանգավոր քաղաքականության դատապարտումն է ակնկալոմւ եւ ԱՄՆ-ից պահանջում է ՄԱԿ կանոնդարության սկզբուքներին եւ միջազգային իրավունքին համապատասխան գործել », - նշվում է  ուղերձում:

Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ից: Տարբեր քաղաքներում ցույցերի մասնակիցները դժգոհություն են արտահայտել գների աճի կապակցությամբ: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով առնվազն 20 մարդ սպանվել է, այդ թվում `իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իրանի իշխանությունների տվյալներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 450 մարդ: