ԱՄՆ-ն Իրանում բողոքի ակցիաներիի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստի կայացումն ակնկալում է առաջիկա օրերին:

 

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդում է Fox News-ը:

«Հուսով եմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն այլ երկրներին կոչ կանի աջակցել Իրանի ժողովրդին», - ասել է նա:

Նաուերթի խոսքով՝ Վաշինգթոնը  «Իրանի բնակիչների հետ խնդիրներ չունի, բայց համաձայն չէ Իրանի կառավարության հետ, որը վատ է վերաբերվում իր քաղաքացիների հետ»:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով:  

Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ առնվազն 20 մարդ դարձել է անկարգությունների զոհ, վերջին երեք օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ: